«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրաքում թուրքական բազան կարող է հարձակման ենթարկված լինել իրանական աջակցությամբ

19/04/2021

Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը հայտնում է, որ հրթիռները, որոնք օգտագործվում էին Իրաքում թուրքական գաղտնի հենակետը հարվածելու համար, հայտնաբերվել են Իրանի կողմից աջակցվող ուժերի ՝ Ալ-Հաշդ ալ-Շաաբիի կամ Ժողովրդական մոբիլիզացման ուժերի տարածքում:
«Թուրքական ռազմաբազան թիրախավորող հրթիռներ են հայտնաբերվել 30-րդ Հաշդ բրիգադի տարածքում գտնվող Շալալաթ և Բաավես շրջանների միջև», - ասաց Իրաքի հյուսիսում գտնվող Նինվե նահանգի նահանգապետի տեղակալ Ռաֆաաթ Սմոն:
Հիշեցնենք, որ անցած չորեքշաբթի օրը երեք հրթիռ էր արձակվել հյուսիսային Իրաքի Բաշիկա քաղաքում գտնվող թուրքական հենակետի ուղղությամբ: Թուրքական լրատվամիջոցները կատարվածը կապել են ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի հետ, որոնց աջակցում է Իրանը: Տեղեկատվություն չկա այն մասին, թե արդյոք Թուրքիան կպատասխանի հարձակմանը կամ կապ կհաստատի Իրաքի իշխանությունների հետ:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան