«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոռոգման ջրի խնդրով ճանապարհ փակած գյուղացիները պաշտոնյաներին ուղեկցեցին հողամասեր. Բողոքի ակցիան ավարտվեց. news.am

26/06/2021

Արմավիր-Երեւան մայրուղում ոռոգման ջրի խնդրով ճանապարհ փակած գյուղացիների բողոքի ակցիան այսօր` հունիսի 26-ին, ավարտվեց: Նրանք ՋՕ տարբեր աշխատակիցներին ուղեկցեցին իրենց հանդամասեր` տեղում ցույց տալու ստեղծված իրավիճակը:

Նշենք, որ Էջմիածնի ջուրօգտագործողների միության գործադիր տնօրեն Արամ Սարգսյանը գյուղացիների հետ զրույցում ասաց, որ վթարի հետեւանքով է նման իրավիճակ ստեղծվել եւ երեկոյան աշխատանքները կավարտվեն, առավոտյան էլ ոռոգման ջուր կլինի:

«Ես ընդունում եմ, որ սա ֆորս մաժոր է, ֆորսմաժորային իրավիճակում ջուր օգտագործողին ըստ ձեր կողմից կնքված պայմանագրի, քանի օրվա ընթացքում, քանի ժամվա ընթացքում է պարտավոր տեղեկացնել, որ հարգելի բնակիչ, խնդրում ենք այս տեսակ ակցիաներ չիրականացնել, որովհետեւ տեղի է ունեցել ֆորս մաժորային իրավիճակ»,- Արամ Սարգյանին հարց ուղղեց գյուղացիներից մեկը:

Վերջինս պատասխանեց, որ ֆորսմաժորային իրավիճակը այն իրավիճակն է, որ չեն կարող հասկանալ, թե երբ լուծում կունենան, ուստի պայմանագրում դրա մասին ֆիքսելը խելամիտ չէր լինի:

«Ինչ վերաբերում է տեղյակ պահելուն, էլի եմ ասում` հավաքված մարդկանց մի մասը երեկ եղել են ՋՕ-ում, ես իրենց տեղյակ պահել եմ, որ վաղը երեկոյան ջուրը լինելու է, երեկ չէ առաջին օրվանից ջուրը կտրված է»,-ասաց Արամ Սարգսյանը:

Ակնալիճ գյուղի մի բնակիչ էլ ասաց, թե քանի լիտր ջուր է հարկավոր 1 հա լոլիկ մշակելու համար, ինչին Արամ Սարգսյանը վրդովված ասաց, որն նրանք գերնորմատիվային հողերում են լոլիկը մշակում, եթե այլ համայնքներում լոլիկը ջրում են 15 անգամ, իրենք պետք է 45 անգամ ջրեն, բայց 15-ի փոխարեն են վճարում:

«Պետական մարմինը մեղավո՞ր ա, որ ձեր հողը գերնորմատիվային ա, շատ եք ջուր ծախսում»,-ասաց նա գյուղացուն: