«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը Վրաստանին է վերադարձրել մինչև 90 տոննա վարակված կարտոֆիլ

01/12/2021

Ադրբեջանը Վրաստանին վերադարձրել է  89,6 տոննա վարակված  կարտոֆիլ, որը ներկրվել էր տվյալ երկրից։

Երեքշաբթի օրը այս մասին հայտնել է Trend գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը։

Ինչպես նշվում է, գործակալության աշխատակիցները   ZE-DENT ՍՊԸ-ի կողմից ներմուծված կարտոֆիլի խմբաքանակից վերցրել են նմուշներ , որոնք ստուգման են ենթարկվել։

 

Սննդամթերքի անվտանգության ինստիտուտի լաբորատորիայում անցկացված հետազոտությունների  արդյունքում հայտաբերվել է  կարտոֆիլի նեմատոդ վնասատուն։