«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լավրովը Մակրոնին մեղադրել է «քարանձավային» ռուսատյացության մեջ

06/05/2024

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բոսնիական ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է «քարանձավային» ռուսատյացության մեջ։ Հարցազրույցը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Այս կապակցությամբ Լավրովը հիշատակել է Մակրոնի վերջին հարցազրույցը The Economist ամսագրին, որում նա հայտարարել էր, որ Ռուսաստանը գլխավոր սպառնալիքն է Եվրոպայի և, առաջին հերթին, Ֆրանսիայի ու Գերմանիայի համար։

«Նույն այն հավակնությունները, որոնք ունեցել են Նապոլեոնը, իսկ հետո՝ Հիտլերը, պայմանավորված էին նրանով, որ այդ երկրներն այն ժամանակ էլ Ռուսաստանում էին տեսնում իրենց սպառնալիքը։ Ես երկար չեմ մեկնաբանի Ֆրանսիայի նախագահի գաղափարները։ Նա հիմա ակնհայտորեն խոսում է ամենաբուռն հակառուսական դիրքերից։ Ես գիտեմ, թե ինչպես է կառուցված իշխանության համակարգը Ֆրանսիայում և ինչ հավակնություններ ունեն ֆրանսիացիները Եվրոպայում և աշխարհում իրենց դերի առումով: Չի բացառվում, որ այս «քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Է. Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար՝ «հեծնելով» այս թեման, որն Արևմուտքն ինքն է դարձրել միջազգային կյանքի գլխավոր թեման»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։