«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրդեհ Արցախի Մարտունի քաղաքում. Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ՝ «Կամազ»-ով

08/04/2022

Ապրիլի 8-ին ժամը 11:52-ին Արցախի Մարտունու շրջանային ԱԻ բաժնի 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մեսրոպ Մաշտոց 25 հասցեում հրդեհ է բռնկվել՝ նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Ժամը 11:53-ին Մարտունու հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ, «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենայով, մեկնել է կանչի վայր և իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:00-ին, մարվել`ժամը 12:10-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է Մարտունի քաղաքի բնակիչին պատկանող բնակելի տան բաղնիքը` մասնակի:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: