«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախագահ Էրդողանին ասացվածքի միջոցով վիրավորելու համար Թուրքիայում հայտնի լրագրող է ձերբակալվել

23/01/2022

Թուրքիայում հայտնի լրագրող է ձերբակալվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: Նրան սպառնում է ազատազրկում:
Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
Շաբաթ օրը, գիշերը ժամը 2-ին, ոստիկանները ձերբակալել են Սեդեֆ Քաբաշին և տարել ոստիկանական բաժանմունք: Մինչև դատավարությունը Քաբաշը կմնա կալանավորված:
Ենթադրյալ վիրավորանքը ասացվածք էր, որը Քաբաշն ասել էր հեռուստատեսությամբ, ինչպես նաև գրել էր իր  Թվիթերյան էջում: 
Այն թարգմանվում է այսպես. «Եզը որ գալիս է պալատ, թագավոր չի դառնում։ Բայց պալատը դառնում է գոմ»։
«Նախագահի պաշտոնի պատիվը մեր երկրի պատիվն է: Ես դատապարտում եմ մեր նախագահի և նրա գրասենյակի հասցեին հնչեցված գռեհիկ վիրավորանքները», – ասել է Թուրքիայի կապի վարչության ղեկավար և Էրդողանի գլխավոր խոսնակ Ֆահրեթթին Ալթունը։
Նշենք, որ նախագահին վիրավորելու մասին օրենքը նախատեսում է մեկից չորս տարվա ազատազրկում։ Անցյալ հոկտեմբերին Եվրոպայի մարդու իրավունքների բարձրագույն դատարանը Թուրքիային կոչ արեց փոխել օրենսդրությունը:
Հազարավոր մարդիկ մեղադրվել և դատապարտվել են Էրդողանին վիրավորելու հանցագործության համար՝ վարչապետից նրա նախագահ դառնալուց հետո՝ յոթ տարվա ընթացքում։