«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել ԱՄՆ Կապիտոլիումի շենքի դիմաց

23/04/2022

Ուղղաթիռը վայրէջք է կատարել ԱՄՆ Կապիտոլիումի աստիճանների մոտ այն բանից հետո, երբ տղամարդը փորձել է ինքնահրկիզվել, հաղորդում է Fox News-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ ուղղաթիռը վայրէջք է կատարել Կապիտոլիումի մոտ «բժշկական շտապօգնության» համար։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպը «հանրային անվտանգության խնդիր չի հանդիսանում»: Հիվանդի վիճակի մասին չի հաղորդվում։

Կապիտոլիումի ոստիկանության տվյալներով՝ փակվել են նաեւ մոտակա երկու ճանապարհները։