«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հնդկաստանում քաղաքական գործիչները թափառական շներին օգտագործում են որպես «քայլող գովազդային վահանակ» (լուսանկար)

14/04/2021

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ընտրություններին ընդառաջ տեղի քաղաքական գործիչները թափառող շներին օգտագործում են որպես կենդանի «գովազդային վահանակներ»՝ իրենց նկարով թռուցիկները փակցնելով կենդանիների մարմիններին:

Ինչպես փոխանցում է Oddity Central-ը, ընտրությունների առնվազն երկու թեկնածու այդպես է վարվել: Նրանք իրենց թաղամասերում թափառող շների վրա են ամրացրել տեղեկատվական թերթիկները: «Քայլող գովազդային վահանակներին» լուսանկարել և լուսանկարները համացանցում են տեղադրել տեղի բնակիչները՝ հարուցելով կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների զայրույթը:

Քննադատվելուց հետո անգամ թեկնածուներից մեկը, որը խոստովանել է, որ ինքն էլ է դիմել այդ հնարքին, ափսոսանք չի հայտնել:  

Նրա խոսքով՝ չկա օրենք, որը կխանգարի իրենց թափառական շներին օգտագործել քարոզչական նպատակով: