«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը Էրդողանին ու տիկնոջը շուտափույթ ապաքինում է մաղթել կորոնավիրուսից

06/02/2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մաղթել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին ու նրա տիկնոջը լիարժեք ապաքինում կորոնավիրուսից եւ երկար տարիների ամուր առողջություն, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Էրդողանն իր տիկնոջ հետ վարակվել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով:

«Հարգելի պարոն նախագահ, սիրելի ընկեր, ցանկանում եմ անկեղծորեն սատարել ձեզ եւ ձեր տիկնոջը: Վստահ եմ, որ Ձեզ հատուկ էներգիան եւ ոգու տոկունությունն օգնեն ամենասեղմ ժամկետներում հաղթահարել վիրուսը»,-Պուտինի խոսքերը մեջբերում է Կրեմլի կայքը:

ՌԴ նախագահը հավելել է, որ ի սրտե ցանկանում է Էրդողանին ու նրա տիկնոջը լիարժեք ապաքինում ու երկար տարիների ամուր առողջություն: