«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քննարկվող հարցերից մեկը կլինի գերիների հետ կապված. Փաշինյանը՝ Ալիևի հետ Բրյուսելում հանդիպման մասին

23/11/2021

Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք՝ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այո՛, Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինի հումանիտար, այդ թվում՝ գերիների հետ կապված։ Եվրամիության՝ Արևելյան գործընկերության շրջանակում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը կքննարկվեն»։

Ըստ վարչապետի՝ ճիշտ չէ ձևավորել ակնկալիք ամեն կոնկրետ հանդիպումից։

՛՛Նեգատիվ կամ պոզիտիվ ակնկալություն պետք չթ ձևավորել։ Խնդիրն այն է, որ, այո՛, կա լարվածություն մեր տարածաշրջանում, և այդ լարվածությունը հաղթահարելու համար պետք է բանակցենք, օգտագործենք բանակցությունների հնարավորությունները։

Շատ կարևոր է, որ Հայաստանի ներսում և դրսում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված դրական արդյունքներ կամ գերագնահատված լուծումներ և փորձ արվի դրա շուրջ ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծել՛՛,-ասաց նա: