Երեքշաբթի, Մայիսի 11, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զելենսկին հայտարարեց «Եվրոպայում պատերազմի» մասին՝ Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու կապակցությամբ

04/05/2021

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց «Եվրոպայում պատերազմ» Ղրիմի կարգավիճակի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Ավելի վաղ Զելենսկին մասնակցել էր գագաթնաժողովի՝ Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ղեկավարների հետ: Քննարկման ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի ՝ Եվրամիությանն անդամակցություն ստանալու տարբերակները: Հանդիպումից հետո Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպական առաջնորդներին Կիեւի քաղաքականությանը աջակցելու համար:
«Սա շատ կարևոր է այսօր, երբ Ուկրաինայի տարածքի մի մասը՝ մեր Ղրիմի թերակղզին, կցվել է, երբ մենք պատերազմ ունենք արևելքում: Եվ սա նաև պատերազմ է Եվրոպայում, ուստի շատ կարևոր է, որ մենք միասին լինենք:», - նրա գրասենյակը մեջբերում է Ուկրաինայի առաջնորդի խոսքերը:
Ղրիմը դարձավ Ռուսաստանի տարածաշրջան 2014-ի մարտին: Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է Ղրիմի ընտրողների 96,77% -ը և Սևաստոպոլի բնակիչների 95,6% -ը:
Կիեւը շարունակում է Ղրիմի թերակղզին համարել սեփական, բայց ժամանակավորապես գրավյալ տարածք: Ռուսաստանի իշխանությունները բազմիցս շեշտել են, որ Ղրիմի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորման օգտին ժողովրդավարական ճանապարհով և միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով ՝ Ղրիմի հարցը «վերջապես փակված է»:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան