Վճարումները պետք է կատարել մարտի 10-ից սկսած 7 օրվա ընթացքում․ ՀԷՑ
13/03/2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդների տեղեկացնում է․ Փետրվար ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը մարտի 10-ից տեղադրված կլինի ՀՀ բանկային, փոստային բաժանմունքներում և վճարման այլ կետերում:
Մարտի 10-ից սկսած, յոթ օրվա ընթացքում, ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց կարող եք կատարել Ձեր վճարումները: