«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանավանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

01/04/2021

ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանները մարտի 25-ին Կուրթան գյուղի տարածքում շրջայցի ժամանակ ստուգել են Եղեգնուտ գյուղի 28-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։

Պարզվել է՝ մարտի 15-ին նա բենզասղոցով Եղեգնուտ գյուղի հանդամասից ապօրինի հատել է բոխու և կաղնու ծառեր, իսկ փայտանյութը վաճառել 25-ամյա ուղևորին, որը Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ է, և պատրաստվում էր փայտանյութը տեղափոխել Փոքր Մանթաշ:

Ըստ աղբյուրի՝ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: