«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել բենզինի թանկացման դեմ

28/03/2022

Հարևան Վրաստանում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ վառելիքի գների իջեցման պահանջով։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Վրաստանը։ Բողոքի ցույցեր են անցկացվում մայրաքաղաք Թբիլիսիում և Քութայիսում։

Վրաստանում վառելիքի գները սկսել են աճել անցյալ տարվա աշնանից, սակայն կտրուկ տատանումներ են գրանցվել ընթացիկ տարվա փետրվար-մարտ ամիսներին: Մասնավորապես, բենզին 92-ի գինը մեկ ամսվա ընթացքում աճել է գրեթե 12 տոկոսով։ Մեկ լիտրի արժեքը հասնում է ավելի քան 1,7 դոլարի, իսկ բենզին 95-ի արժեքը հասել է պատմական մինիմումի՝ գրեթե 4 լարի (1,25 դոլար): Գների աճի հիմնական պատճառը միջազգային շուկայում իրավիճակն է և փոխարժեքը։

Հանրահավաքի մասնակիցները կարծում են, որ իջեցնելով ակցիզային հարկը՝ կարելի է նվազեցնել վառելիքի գները։ Նրանք ցանկանում են հանդիպում ունենալ իշխանության ներկայացուցիչների հետ և նրանց տրամադրել իրենց ծրագիրը։

Թբիլիսիում բողոքի ակցիան սկսվել է Ռուսթավելի պողոտայից և շարունակվել է խորհրդարանի առջև գտնվող հրապարակում:

Վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Բաթումում, Օզուրգեթիում և Թելավիում: