Մեկնարկել է «Մեղու 2020» մրցույթի առցանց գրանցումը
11/12/2020
«Մեղու 2020» հայերենի մրցույթն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 20-ին՝ առցանց:
«Մեղու» հայերենի մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների այն բոլոր աշակերտների համար, ովքեր սիրում են մայրենին եւ ուզում ստուգել իրենց գիտելիքները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես. դպրոցներում գրանցումն արդեն ավարտվել է, սակայն գործում է առցանց գրանցման հարթակ, որտեղ մասնակիցները կարող են ինքնուրույն գրանցվել եւ վճարել մասնակցության գումարը:
Մրցույթին մասնակցում են նաեւ սփյուռքի երեխաները:
Մրցույթի անցկացման բոլոր մանրամասները ներկայացվում են «Այբ»-ի մրցույթների ֆեյսբուքյան էջում: