«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեկնարկել է «Մեղու 2020» մրցույթի առցանց գրանցումը

11/12/2020

«Մեղու 2020» հայերենի մրցույթն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 20-ին՝ առցանց:
«Մեղու» հայերենի մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների այն բոլոր աշակերտների համար, ովքեր սիրում են մայրենին եւ ուզում ստուգել իրենց գիտելիքները: 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես. դպրոցներում գրանցումն արդեն ավարտվել է, սակայն գործում է առցանց գրանցման հարթակ, որտեղ մասնակիցները կարող են ինքնուրույն գրանցվել եւ վճարել մասնակցության գումարը: 

Մրցույթին մասնակցում են նաեւ սփյուռքի երեխաները: 

Մրցույթի անցկացման բոլոր մանրամասները ներկայացվում են «Այբ»-ի մրցույթների ֆեյսբուքյան էջում: