«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պոմպեոյի հետ հնարավոր հանդիպում կլինի

20/10/2020

 ԱՄՆ պետքարտուղարությունը չի մեկնաբանել հոկտեմբերի 19-ին մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պեմպեոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման ֆոնին երկու առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: 

Պետքարտուղարությունից չեն պատասխանել ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, որը վերաբերել է կայանալիք հանդիպման մասին լուրերը հաստատելուն կամ հերքելուն:

Politico թերթը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ հոկտեմբերի 23-ին Պոմպեոն նախ հանդիպելու է Ադրբեջանի, ապա Հայաստանի ԱԳ նախարարի հետ:

Փոխանցում է Analitik.am-ը: