«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վերին Լարսն այլևս երբեք նույնը չի լինի. Կոբի-Գուդաուրի վտանգավոր հատվածի շրջանցիկ ճանապարհ կկառուցվի

26/01/2021

Վերին Լարսն այլևս երբեք նույնը չի լինի: Վրաստանը սկսում է լայնածավալ նախագիծ, որի նպատակն է ապահովել անխափան տրանսպորտային կապ Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը, նշելով՝ խոսքը վերաբերում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու ամենադժվար և վտանգավոր Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ ճանապարհի՝ Քվեշեթի-Կոբիի շինարարությանը:

Ծրագրով նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհի, ինչպես նաև 6 կամրջի և 5 թունելի, ներառյալ՝ Կրեստովի լեռնանցքի տակ 9 կմ թունելի կառուցում, որը կլինի կլինի ամենաերկար թունելներից մեկը և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը Եվրոպայում:

Նշվում է նաև, որ ձնահյուսի վտանգի տակ գտնվող Գուդաուրի-Կոբի հատվածը շրջանցող Քվեշեթի-Կոբի ճանապարհի կառուցումը ձեռնտու է ոչ միայն վրացական, այլև հայկական կողմին: