«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրամիությունը հայտարարել է, որ AstraZeneca պատվաստանյութը անվտանգ է և արդյունավետ

18/03/2021

Դեղորայքի հարցերով եվրոպական գործակալությունը եկել է եզրակացության, որ Օքսֆորդի մշակած կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութը «անվտանգ է և արդյունավետ»՝ փոխանցում է BBC-ն:

Եվրոպական կառույցը նշել է, որ շարունակելու է ուսումնասիրել պատվաստանյութի և ներարկումից հետո երբեմն առաջացող թրոմբի միջև հավանական կապը:

Լուրջ հետևանքների ի հայտ գալուց հետո Եվրամիության 13 երկիր դադարեցրել էր պատվաստանյութի կիրառումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, բոլոր երկրներին հորդորում է շարունակել պատվաստանյութի օգտագործումը:

Հեղինակ`Մարի Կոստանյան