«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չի կարելի լինել այդքան Ալիևից ավելի Ալիև. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

09/02/2023

«Արդեն մի քանի օր է, ինչ ընդդիմադիր մամուլում ու խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության կողմից մեծ աղմուկ է բարձրացվել իրենց իսկ կազմակերպած լսումների ժամանակ Գուգեն Արսենյանի ունեցած ելույթի հետ կապված: Ես թույլ տվեք հիշեցնեմ, թե դրանք առհասարակ ինչ լսումներ էին ու ինչի համար էին ու առհասարակ ինչ դարակազմիկ  ու փառավոր մտքեր են հնչել այդ ելույթների ժամանակ»,- այս մասին այսօրվա ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:  

Ալեքսանյանը շեշտեց, որ ընդդիմադիրներն ասել են, թե Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Պրահայի հայտարարություն է եղել. «Պրահայի հայտարարությունը բացում ես, տեսնում ես ընդամենը հղում է մի հռչակագրի, որը Հայաստանն ընդունել և վավերացրել է դեռ 90-ականններին՝ Ալմա-Աթայի հռչակագիրը: 90-ականներին վավերացրած հռչակագրին հղումը փաստորեն պատճառ էր Լաչինի միջանցքը փակելու, փառահեղ տրամաբանություն: Ասում են՝ բանավոր խոստում է եղել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, անգամ Ալիևն է ասում, որ նոյեմբերի 9-ին նման բան չի եղել, ես դա հետո եմ մտցրել խոսույթ: Որպես այդպիսին այս տրամաբանությունը Ալիևից ավելի Ալիև լինելու, Ադրբեջանի արտգործնախարարից ավելի Ադրբեջանի արտգործնախարար լինելու, Ադրբեջանի համար ամենաձեռնտու նարատիվները բերելու ու քաղաքական դաշտ շպրտելու, ոչ մեկին չեն զարմացրել, ոչ մեկին չեն զայրացրել, ոչ մեկի աչքի վերևի հոնքը չեն շարժել: Էլ չեմ խոսում այն գերմարդկային ելույթի մասին, որն ասաց ընդդիմադիր արքեպիսկոպոսը՝ ասելով, որ իր ճանապարհն իրականում հայ զինվորն է փակել: Վստահաբար, եթե ինչ-որ մի դատական ատյանում ևս մի անգամ կքննվի գործ կապված Լաչինի միջանցքի փակման հետ, ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ-ում հնչած այդ միտքը միանշանակ լինելու է ադրբեջանցի փաստաբանների ձեռքի հաղթաթղթերից մեկը: Իրենք եկել են Ադրբեջանի փաստաբանական խմբի ապացուցողական ու փաստավավերագրական բազան մի դափոն լցոնել են, բայց եկել ասում են՝ գիտեք ինչ կա չե՞ք դատապարտում բա Գուրգեն Արսենյանին: Ձեզ ենք դատապարտում, որովհետև չի կարելի լինել այդքան Ալիևից ավելի Ալիև»:

Ալեքսանյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների ելույթներին՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների վատացման հետ. «Խոսում են դաշնակցային հարաբերությունները փչացնելու մասին Ռուսաստանի հետ: Դե որ ուզում եք՝ խոսենք, ես սիրով կխոսեմ այս թեմայով: Սիրելի Դաշնակցություն և ՀՀԿ, ուզում եմ խոսել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների պիկի մասին, որը տեղի է ունեցել այս երկու ուժերի կոալիցիոն կառավարման ժամանակ: Ուրեմն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների լավագույն ժամանակաշրջանում՝ 2010-14 թվականներին, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին Տոր M2 զենիթահրթիռային համակարգերի մատակարարում է եղել, բայց բնականաբար սա ըստ ձեզ թեթև նվաճում էր: Ավելի բարձր նվաճում ձեր կողմից հայ-ռուսական հարաբերությունների կարելի է դիտարկել մոտ 100 տրանսպորտային և մարտական ուղղաթիռների մատակարարումն Ադրբեջանին Ռուսաստանի կողմից: Սա էլ է ինքնին փոքր նվաճում, ինձ թվում է դուք դրա վրա այդքան էլ մեծ շեշտ չեք դնում: Կարելի է դիրտարկել առնվազն T90S տանկերի մատակարարումն Ադրբեջանին՝ որպես հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններկի միջին աստիճանի կարևորագույն մի նվաճում: Հաջորդը կարելի է դիտարկել ինքնագնաց հրետանային մեքենաների մատակարարումն Ադրբեջանին: Հայ-ռուսական ձեր այդքան գովելի դաշնակցային հարաբերությունների գրեթե գագաթում կարելի է դիրտարկել Սմերչ ռեակտիվ կրակի համազարկային համակարգերի դիվիզիոնների մատակարարումն Ադրբեջանին՝ 2010-14 թվականներին:

Ի դեպ հիշեցնեմ դուք ու ձեր կոալիցիոն ընկերներն ինչպես էիք որակում այդ ամենը՝ ընդամենը բիզնես: Ուզում եք մեզ այստեղ փորձել բացատրել, որ այդ դաշնակցային հարաբերություններում խնդիրներ չեն եղել, որ այդ խնդիրները դուք կարողացել եք կառավարել: 44-օրյա պատերազմի ժամանակ այս զենքերը շատ մեծ դեր կատարել են: Այս պայմաններում դուք ոչ մի իրավունք չունեք խոսել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների որակի ու մակարդակի մասին»: