«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանա-իրանական սահմանին բեռնատարների տեղաշարժի ռեժիմը պարզեցվում է

05/02/2022

Ադրբեջանա-իրանական սահմանային կետերում բեռնատարների տեղաշարժի գործընթացը  կարագացվի։Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Իրանի մաքսավորների հանդիպմանը, գրում են իրանական լրատվամիջոցները։

Աստարայի մաքսային վարչության վարչական շենքում կայացած հանդիպմանը երկու երկրների պաշտոնյաները պայմանավորվել են կրճատել սահմանային անցակետերում բեռնատարների սպասման ժամանակը և արագացնել բեռնատարների սահմանը հատելու գործընթացը։

Նշենք, որ երկու երկրների պաշտոնյաների տվյալներով՝ վերջին 11 ամիսների ընթացքում Իրանի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրումները աճել են 62,5%-ով։