«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փարիզի քաղաքապետը Երևան այցի մասին

19/10/2020

«Ես նախագահում եմ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիան (AIMF), որի անդամ է, իհարկե, Երեւանը: Ես խնդրեցի, որ AIMF- ն անմիջապես մշակի 50 հազար եվրոյի շտապ օգնություն՝ Արցախից տեղափոխվածներին աջակցելու եւ առողջական ճգնաժամը հաղթահարելու համար: Սա առաջին քայլն է: Ես ընդունեցի նաեւ Մարի Լու Փափազյանին` ԹՈՒՄՈ-ի տնօրենին, որը, ինչպես գիտեք, գրասենյակ ունի նաեւ Ստեփանակերտում, եւ մենք միասին քննարկեցինք այն կապերը, որոնք կարող ենք զարգացնել տարբեր ԹՈՒՄՈ- ների միջեւ: Միջազգային հարաբերությունների գծով իմ տեղակալ Առնո Նգաչան մշտական կապի մեջ է Փարիզում Հայաստանի դեսպանի, ինչպես նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի երկու համանախագահների հետ:

Ես նաեւ մտադիր եմ 2021 թվականի սկզբին Փարիզի խորհրդի պատվիրակության հետ այցելել Երեւան` մեր համերաշխությունը ցույց տալու եւ տեսնելու, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր կապերը»:

Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը: Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում ասել է Իդալգոն: