«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը հայտնել է Ռուսաստանի հետ սահմանի սահմանազատման շուրջ աշխատանքների ակտիվացման մտադրության մասին

03/05/2021

Բաքուն հույս ունի, որ ամռան ամիսներին կմեծացնի Մոսկվայի հետ աշխատանքների ակտիվությունը ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման հարցի շուրջ։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, գրում է РИА Новости գործակալությունը: «Ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակվում է: Անցյալ տարի համավարակի պատճառով որոշ միջոցառումներ հետաձգվել են: Հուսով ենք, որ այս տարի ամռան ամիսներին կմեծացնենք ակտիվությունն այդ ուղղությամբ»,- ասել է Խալաֆովը: