«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սենատը հաստատել է Դոնֆրիդի թեկնածությունը Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնում

28/09/2021

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը երեքշաբթի հաստատել է Կարեն Դոնֆրիդին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նոր օգնականի պաշտոնում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի վերջին առաջադրված թեկնածությունը պաշտպանել է 73 սենատոր, ընդ որում՝ 26-ը դեմ է արտահայտվել։ Մոտ ժամանակներս տեղի կունենա 58-ամյա Դոնֆրիդի երդման արարողությունը: Այժմ նա, մասնավորապես, Պետդեպարտամենտում կղեկավարի Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Հուլիսին Սենատի արտաքին գործերի կոմիտեում իր թեկնածության վերաբերյալ լսումների ժամանակ նա պնդում էր, որ Միացյալ Նահանգները պետք է դիմակայի ինչպես «Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների սպեկտրին», այնպես էլ համագործակցի նրա հետ: