«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանում մի քանի օրից կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Ռոհանի

06/02/2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների առաջին փուլն Իրանում կմեկնարկի առաջիկա օրերին: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ հավելելով, որ պատվաստումները կիրականացվեն՝ ըստ առաջնահերթությունների ցանկի:

Ինչպես Ռոհանին նշել է, երկիր է ժամանել Ռուսաստանից գնված պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Ըստ նախագահի՝ առաջին հերթին կպատվաստվեն բուժանձնակազմերն ո առողջապահության ոլորտի աշխատակիցները: Նրանց կհաջորդեն տարեց քաղաքացիները և նրանք, ովքեր քրոնիկ հիվանդություններ ունեն:

Ռոհանին նկատել է, որ պատվաստման ծրագիրն Իրանում «նշանակալի» մակարդակի կհասնի նախքան իրանական Նոր տարին (մարտի 20): Նախատեսվում է արտասահմանից նոր խմբաքանակ ներկրել:

Ռուսաստանից 2 մլն չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ է գնվել, որի առաջին խմբաքանակը մատակարարվել է հինգշաբթի: Բացի այդ, Իրանը 16 մլն չափաբաժին կստանա ԱՀԿ COVAX ծրագրով և ևս 25 մլն չափաբաժին կներկրի այլ երկրներից: Նախատեսվում է նաև 25 մլն չափաբաժին պատվաստանյութի արտադրություն ծավալել երկրում:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,45 մլն-ը, մահացածներինը՝ 58 հազարը: