«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչո՞ւ է Ադրբեջանը տեղեկատվական արշավով ցույց տալիս, որ գործողության է պատրաստվում Արցախում

03/07/2023

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Ինչո՞ւ է Ադրբեջանը տեղեկատվական արշավ սկսել՝ ցույց տալու, որ գործողության է պատրաստվում Արցախում։
 Որպեսզի արձագանքներ ստուգի: Եթե միջազգայիններից, այդ թվում՝ տեղեկատվական դաշտով ազդակներ ստացան, որ դա իրենց չի ներվելու, ապա չեն գնա ագրեսիվ քայլերի:

Խուճապային տրամադրություններ առաջացնի Արցախում: Վստահ եմ, որ իրենք հենց այպես չեն անում այս արշավը: 

Եթե համապատասխան կանխարգելիչ քայլերը ձեռնարկվեն, ապա շատ բան կհաջողվի կանխել: Եթե ոչինչ չարվի, հետևանքները կլինեն անդառնալի թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի համար»,- գրել է նա։