«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշխարհը պետք է ճանաչի Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը․ Արարատ Միրզոյան

04/05/2021

Մայիսի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստի ժամանակ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով ադրբեջանցիների «վերանորոգման աշխատանքները» Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, հայտարարել է, որ աշխարհը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: 
Ըստ խոսնակի՝ այս բարբարոսությունը, վերաբերմունքն ադրբեջանցիների կողմից գերեվարված հայերի նկատմամբ, մի քանի շաբաթ առաջ խայտառակ պուրակի բացումը Բաքվում վառ ապացույց են առ այն, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերի անվտանգ գոյությունն անհնար է:
«Դրանից ելնելով՝ աշխարհը պետք է ճանաչի Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Միրզոյանը և հավելել, որ սա պաշտոնական Երևանի դիրքորոշումն է, և որ այդ հարցում ոչ մի փոփոխություն չկա: