«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքվում շտապ օգնության բժիշկները գործադուլ են հայտարարել խոստացված աշխատավարձները չվճարելու համար

07/05/2021

Բաքվում մայիսի 7-ին շտապ օգնության մի խումբ բժիշկներ գործադուլ են հայտարարել: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ նրանք բողոքում են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին մասնակցելու համար իշխանությունների խոստացված 4-ապատիկի չափով աշխատավարձը չվճարելու համար: Նրանք պնդում են, որ չեն ստանում խոստացված հավելավճարը այս տարվա հունվարից: Բացի այդ, բուժաշխատողները բողոքում են վիրուսից պաշտպանվելու անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկելու համար:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ ռեանիմատոլոգները, որոնց 3 ամիս աշխատավարձ չեն վճարում, նույնպես մտադիր են բողոքի ակցիա անցկացնել: Հաղորդվում է, որ նրանք ստորագրահավաք են նախաձեռնել: