«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գորիսի բաժնի պարեկապահակետային դասակի ծառայողները ապօրինի ծառահատման երկու դեպք են բացահայտել

14/01/2021

Հունվարի 9-ին ոստիկանության Գորիսի բաժնի պարեկապահակետային դասակի ծառայողները ապօրինի ծառահատման երկու դեպք են բացահայտել։ Բաժնի սպասարկման տարածքում նրանք ստուգել են մի քանի խորանարդ մետր վառելափայտով բարձված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։

Մեքենան բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխելուց ժամեր անց Գորիսի ոստիկաններն ստուգել են մի քանի խորանարդ մետր վառելափայտով բարձված մեկ այլ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա։ Այս դեպքում ևս վարորդը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: