«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տարածաշրջանում խաղաղությունից ամենաշատը կշահեն ԼՂ բնակիչները. Վլադիմիր Պուտին

01/07/2021

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների կոմիտեն քննարկելու է գալիք տարվա ֆինանսական հատկացումների և օժանդակության մասին փաստաթուղթը, որով առաջարկվում է առնվազն 50 մլն դոլարի օժանդակություն Հայաստանի Հանրապետությանը և 2 մլն Արցախին՝ ականազերծման նպատակներով։ Փաստաթուղթն արդեն արժանացել է համապատասխան ենթահանձնաժողովի հավանությանը։ Քննարկվելիք օրինագիծը նաև արգելում է զենքի վաճառքը Թուրքայի նախագահի անվտանգության ծառայությանը, ինչպես նաև վերահաստատում է 907 բանաձևի կարևորությունը, որը սահմանափակում է ԱՄՆ կառավարության օգնությունն Ադրբեջանին։
Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի գլխավորությամբ տեղի է ունեցել Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպումը, որին մասնակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Հանդիպումը բաղկացած է երկու մասից՝ Լիբանանի ներկա իրավիճակի քննարկում ու երկրին աջակցելու թեմայով հրապարակային արարողություն: Գագաթնաժողովը սկսվել է քննարկումով, թե ինչպես կրոնը կարող է օգնել Լիբանանին՝ հաղթահարել 1990 թվականից ի վեր ամենամեծ ճգնաժամը: Հոգևոր առաջնորդները նախ աղոթք են հնչեցրել Սուրբ Պետրոսի բազիլիկի առջև, այնուհետև տեղափոխվել Վատիկանի Առաքելական պալատ, ուր մեկնարկել են քննարկումները: Պոնտիֆիկոսը Լիբանան այցելելու ցանկություն է հայտնել՝ նոր կառավարության ձևավորման շուրջ առկա ճգնաժամը հաղթահարելու գործում Լիբանանին օգնելու համար: Ավելի վաղ Վատիկանից հայտնել էին, որ Պապի այցը Լիբանան կարող է տեղի ունենալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Կաթոլիկ աշխարհի առաջնորդը մտահոգություն է հայտնել, որ Լիբանանում քրիստոնեական համայնքը թուլանում է, և վտանգ կա, որ երկրի ներքին հավասարակշռությունը կկործանվի՝ վտանգելով քրիստոնյաների ներկայությունը Մերձավոր Արևելքում:
ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայացուցչությունը Սև ծովում և կամրապնդի համագործակցությունն այդ տարածաշրջանի իր գործընկերների հետ՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը՝ Թբիլիսի կատարած այցի ընթացքում: Ջեյմս Ապաթուրայը շեշտել է՝ ՆԱՏՕ-ն չի կարծում, որ Սև ծովը ռուսական է, և իր գործընկերներին աջակցելու նպատակով շարունակում է տարածաշրջանում իր ներկայությունը: ՆԱՏՕ-ի ներկայացուցչի Վրաստան կատարած այցի ընթացքում քննարկվող հարցերից մեկը եղել է ՆԱՏՕ-ի և Վրաստանի համագործակցության խորացումը:
Եվրամիությունը սկսում է կորոնավիրուսային միասնական վկայականի թողարկումը: Ընդհանուր առմամբ, հասանելի կլինեն երեք տեսակի վկայականներ՝ պատվաստման, ապաքինման ու բացասական թեստի վերաբերյալ, որոնք ուժի մեջ կլինեն մեկ տարով: Վկայականները ԵՄ-ում, առանց հերթի, թեստավորման, փաստաթղթերի լրացման ու կարանտինի, տեղաշարժվելու հնարավորություն կտան: Դրանք որպես QR-ծածկագրեր կներկայացվեն: Վկայականները յուրաքանչյուր երկրի իշխանություն կտրամադրի անվճար: Էլեկտրոնային փաստաթղթերը կընդունվեն ԵՄ ամբողջ տարածքում: