«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիան հրաժարվել է Թուրքիային արտահանձնել ընդդիմադիր լրագրող Դյունդարին

25/12/2020

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի արտահանձնի թուրք լրագրող Ջան Դյունդարին, որը Թուրքիայում 27 տարի վեց ամիս ազատազրկման է դատապարտվել լրտեսության և ահաբեկչության մեղադրանքով: Գերմանիայի ԱԳՆ-ում համարում են, որ լրագրողի դատապարտումը քաղաքական դրդապատճառ ունի՝ հայտնում է Ermenihaber-ը: 

Գերմանիայի արտգործնախարարության հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահի հասարակության հետ կապերի տնօրեն Ֆահրեթին Ալթուն Բեռլինին կոչ արեց արտահանձնել ընդդիմադիր լրագրողին:

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը քննադատել էր դատարանի որոշումը՝ այն անվանելով «Թուրքիայում լուրջ հարված անկախ լրագրությանը», որը նա համարում է հիմնարար իրավունք:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան, 1Lurer.am