«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դմիտրի Մեդվեդևն առաջին անգամ խոսել է Արցախի վրա ադրբեջանական հարձակման մասին

28/09/2020

Ռուսաստանի ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ ԼՂ հակամարտությունը չպետք է լուծվի ուժով, կարգավորումը պետք է լինի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Լեռնային Ղարաբաղի գոտում լարվածության նոր դրսևորումը հանգեցրել է արյունահեղության, մարդկային զոհերի»,-գրել է նա սոցկայքի իր էջում:

Մեդվեդևը հայտարարել է, որ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը հաղթահարելու համար՝ ինչպես ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների ֆորմատում՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի հարևաններն ու մոտ գործընկերներն են: