«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն կդառնա առաջին երկրներից մեկը, որը կանդամակցի ԵՄ-ի պաշտպանական ծրագրին. Reuters

05/05/2021

Եվրամիությունն ԱՄՆ-ին, Նորվեգիային և Կանադային կթույլատրի անդամակցել Անվտանգության և պաշտպանության ոլորտում մշտական կառուցավորված համագործակցության (PESCO) ռազմական ծրագրին, որը նպատակամղված է ուժերի ծավալման օպերատիվ հնարավորությունների ընդլայնմանը: Մայիսի 5-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Միության անդամ երկրների պաշտպանության նախարարների կողմից այդ որոշման ընդունումը սպասվում է մայիսի 6-ին: «Դա շատ կարևոր է անդրատլանտյան համագործակցության և Եվրամիության երկրների և ՆԱՏՕ-ի գծով նրանց դաշակիցների միջև արդյունավետ փոխգործակցության համար»,- մեջբերում է գործակալությունն աղբյուրի խոսքը:

Նրա տվյալներով՝ PESCO-ի գլխավոր նպատակը ԵՄ-ի անդամների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացի կատարելագործումն է և սահմաններին բյուրոկրատական ընթացակարգերի թուլացումը, ներառյալ մաքսային կանոնների համաձայնեցումը՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի արագ ծավալման և անդրսահմանային տեղափոխման պարզեցված կարգի ապահովման համար:

Աղբյուրը չի բացառել, որ ծրագրին կարող են միանալ նաև ԵՄ-ի մեջ չմտնող այլ պետեություններ: Մասնավորապես խոսքը կարող է վերաբերել Եվրամիությունը լքած Մեծ Բրիտանիային, թեև, աղբյուրի տեղեկատվությամբ՝ այդ հարցի շուրջը բանակցություններ նրա հետ առայժմ չեն վարվել: PESCO ծրագիրը ԵՄ-ն հաստատել է 2017 թվականին՝ պաշտպանունակության, եվրոպական ռազմական գործողությունների համար դրա մատչելիության համատեղ զարգացման համար: Ծրագրին իրենց մասնակցությունն են հավաստել Եվրամիության 25 երկրները: Բրյուսելում ընդգծում են, որ PESCO-ն չի դառնա ՆԱՏՕ-ի մրցակիցը: