Ֆրանսիայում չեղարկվում է փողոցում դիմակների պարտադիր կրումը
16/06/2021
Ֆրանսիայում հունիսի 17-ից չեղյալ է հայտարարվում փողոցում դիմակների պարտադիր կրումը, որը ներդրվել էր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, ասել է վարչապետ Ժան Կաստեքսը:
Բացի այդ, ինչպես հայտնում է BFMTV հեռուստաալիքը, հունիսի 20-ից հանրապետությունում պարետային ժամը կչեղարկվի: