«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լոռու մարզի Սվերդլով համայնքում հրդեհվել է բնակելի տուն

04/12/2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 00։03-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Սվերդլով համայնքի վերջնամասում այրվում է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սվերդլով համայնքի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։50-ին, մարվել՝ 02։19-ին։ Այրվել են տան կախովի առաստաղից մոտ 40 քմ և տանիքի ( մոտ 100 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 80քմ):