«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ծնողները բողոքում են աշակերտուհիների վրա ենթադրյալ թունավոր հարձակումների դեմ. Spiegel

05/03/2023

Գերմանական «Spiegel» լրատվական գործակալությունը գրում է, որ վերջին շաբաթների ընթացքում Իրանում հարյուրավոր աշակերտուհիներ են թունավորվել: Վարչախումբը խոսում է «թշնամիների դավադրության» մասին։ Շատ ծնողներ դրանով չեն բավարարվում, և դուրս են գալիս փողոց:

Իրանում ավելանում են աշակերտուհիների վրա ենթադրյալ թունավորման հարձակումների մասին հաղորդումները։ Շատ ծնողներ այժմ դուրս են եկել փողոց: Բողոքի ցույցեր են սկսվել մայրաքաղաք Թեհրանում  և այլ քաղաքներում։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հարյուրավոր աշակերտուհիներ վերջին շաբաթների ընթացքում բողոքել են այնպիսի ախտանիշներից, ինչպիսիք են տհաճության զգացողությունը, սրտխառնոցը կամ սրտի բաբախյունը, իսկ ոմանք տեղափոխվել են հիվանդանոց: Հատկապես տուժել է Ղոմ քաղաքը։

Առողջապահության նախարարության տվյալներով «թեթև թունավորման» դեպքեր են եել: Որոշ քաղաքական գործիչներ մեղադրում են իսլամիստ ծայրահեղականներին, ովքեր դեմ են աղջիկների կրթությանը:

Ուրբաթ օրը նախագահ Էբրահիմ Ռաիսին ներքին գործերի և հետախուզության նախարարություններին հանձնարարել է հետաքննել թունավորման դեպքերը։ Նա խոսեց «բնակչության շրջանում վախ և հուսահատություն առաջացնելու` թշնամու դավադրության մասին»։

Ամիսներ շարունակ Իրանի կառավարիչները բախվել են բողոքի ցույցերի, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո: Ամինին մահացել է սեպտեմբերի կեսերին ոստիկանությունում: Նա նախկինում ձերբակալվել էր գլխաշորը սխալ կրելու համար:

Համաձայն Amnesty International-ի` բողոքի ցույցերի արդյունքում զոհվել են բազմաթիվ մարդիկ: Ցույցերին մասնակցել են նաեւ աշակերտուհիներ։ Ցույցերը կառավարության համար ամենամեծ մարտահրավերն են դարձել Իսլամական Հանրապետության հիմնադրումից ի վեր։

Արտաքին գործերի դաշնային նախարար Անալենա Բերբոքը և ԱՄՆ կառավարությունն արդեն իսկ մտահոգություն էին հայտնել ուրբաթ օրը թունավորված աշակերտուհիների մասին հաղորդումների վերաբերյալ։ Կանաչները պահանջում են, որ «բոլոր ցնցող գործերը» բացահայտվեն։ Թեհրանն արձագանքել է քննադատությամբ: Այնտեղ ասվում է, որ Բերբոքի պահանջը միջամտություն է Իրանի ներքին գործերին: