«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհետ կորած 18-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում

14/04/2022

Երեւանում, այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները գետից դուրս են բերել դին։ Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ 18-ամյա էդուրադ Շ-ն էր, ով որպես անհայտ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։ 

Փրակարարները դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային։ 

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։