«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լատվիայում հայտարարել են աղետի սպառնալիքի մասին

16/12/2020

Լատվիային աղետ է սպասվում, եթե երկիրը չկարողանա նվազեցնել COVID-19 հիվանդացածների թիվը։ Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության գլխավոր վիրուսաբան Ուգո Դումբիսը։ Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին-ն։

Լատվիայում նոյեմբերից արտակարգ դրություն է հայտարարվել։ Կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 17-ից նոր սահմանափակող միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսային վարակի տարածմանը խոչընդոտելու համար։

«Միայն վարակվածության ավելի ցածր մակարդակը կպաշտպանի առողջապահությունն ու տնտեսությունը աղետից», - գրել է Դումբիսը Twitter-ում:

Նա կոչ է արել հնարավորինս արագ երկրում նոր սահմանափակումներ մտցնել՝ հիվանդացության մակարդակը նվազեցնելու համար:

Analitik.am