«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

24/01/2021

Հունվարի 22-ից 23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում, Արագած, Սարալանջ և Կայք գյուղերում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Գետամեջ գյուղում և Սյունիքի մարզի Նորավան գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։