«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումն անվանել է «անխոհեմ»

08/04/2024

Ապրիլի 7-ին ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ Զապորոժիեի ատոմակայանի տարածքում անօդաչու թռչող սարք է պայթել։ Նա չի հստակեցրել, թե հակամարտության որ կողմն է այն արձակել: Ռաֆայել Գրոսին X սոցիալական հարթակում  գրել է.

«Վստահաբար, ոչ ոք երբեք չի կարող օգուտ քաղել կամ ստանալ ռազմական կամ քաղաքական առավելություն միջուկային օբյեկտների դեմ հարձակումներից: Դա անթույլատրելի է:

«Ռոսատոմ»-ը հայտարարել է 3 վիրավորի մասին, որոնցից մեկի վիճակը ծանր է։

Ռուսական կողմը պնդում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունը հայտարարել է, որ Ուկրաինան ներգրավված չէ «Ռուսաստանի կողմից ապօրինաբար օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի տարածքում ոչ մի զինված սադրանքների մեջ»- գրել է Գրոսին:

Զապորոժիեի ատոմակայանը Եվրոպայի խոշորագույն ատոմակայաններից մեկն է, որը 2022 թ․ գարնանից անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։