«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք թույլ չենք տա տարածաշրջանում սահմանների փոփոխություն. Խամենեիի խորհրդական Վելայաթի

18/01/2022

Կովկասում հարեւանների հետ սահմանները կարեւոր են Իրանի անվտանգության համար, Թեհրանը չի ընդունում սահմանների փոփոխությունը. Այս մասին (https://infoteka24.ru/2022/01/18/92122/) Keyhan Daily-ի հետ զրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

Նրա խոսքով, փորձը ցույց է տվել, որ երբ փոխվում են երկրների սահմանները, առաջանում է ճգնաժամ, որի ավարտն անհայտ է։

«Հարավային Կովկասում մենք սահմանակից ենք Ադրբեջանին և Հայաստանին։ Մենք թույլ չենք տա փոխել սահմանները, որպեսզի այնտեղ հիմնավորվեն ԱՄՆ-ի նման ագրեսիվ երկրները»,- ասել է Վելայաթին։