«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները կազմակերպության նկատմամբ քաղաքական սթափություն կդրսևորեն․ Տասմագամբետով

12/03/2024

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի էլիտաների մտահոգիչ տրամադրություններին, հույս ունի, որ երկրի ղեկավարությունը քաղաքական սթափություն կդրսևորի, Երևանը մնում է դաշնակից: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ։

«Չեմ թաքցնի, որոշակի իրադարձություններ և տրամադրություններ Հայաստանի էլիտաների մասով մտահոգիչ են։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը: Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ», - պատասխանել է գլխավոր քարտուղարը այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում սպասում են Երևանից հայտարարություն կազմակերպությանը մասնակցության դադարեցման վերաբերյալ ։

«Եվ ես, և քարտուղարությունն աշխատում ենք կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և հասանելի գործիքակազմի միջոցով վերլուծել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և կազմակերպության հետ Հայաստանի փոխհարաբերությունները», - հավելել է Տասմագամբետովը։