«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող ԱԻՊԾ աշխատակիցներին

30/10/2020

Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը, զոհվել է, ևս 5 աշխատակից մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ՝ տեղեկացրել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

«Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով, իսկ Հ.Աթաջանյանը՝ հետմահու:

Զոհված փրկարար Հարություն Աթաջանյանի ընտանիքին և նրա բոլոր հարազատներին վշտակցում եմ, համբերություն և ոգու կորով եմ մաղթում, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- հայտարարել է ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրենը: