«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը շնորհավորել է Ալիևին և Ադրբեջանին

08/05/2021

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նախագահ Իլհամ Ալիևին և Ադրբեջանի քաղաքացիներին: Այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Իր շնորհավորանքներում Ռուսաստանի պետության ղեկավարը շեշտեց, որ այս օրը հատուկ հպարտության և երախտագիտության զգացումով հարգում ենք մեր հայրերի և պապերի սխրանքը, ովքեր համարձակորեն ուս ուսի մղեցին թշնամու դեմ և անձնվիրաբար աշխատեցին թիկունքում: 
«Այսօր մեր բարոյական պարտականությունն է խստորեն պահպանել և մատաղ սերունդներին փոխանցել այդ ծանր տարիների դեպքերի հիշողությունը: Միասին մենք պետք է վճռականորեն դիմակայենք պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու ցանկացած փորձի, վերանայենք Հայրենական մեծ պատերազմի արդյունքները», - ասաց Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահը համոզմունք հայտնեց, որ դաժան պատերազմի տարիներին տևած եղբայրական բարեկամության և փոխօգնության ավանդույթները անսասան հիմք ունեն:
Վլադիմիր Պուտինը անկեղծ երախտագիտության խոսքեր փոխանցեց Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին, մաղթեց նրանց առողջություն, բարեկեցություն, բարի տրամադրություն և երկարակեցություն:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան