«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ստի քաղաքը» ֆիլմի պրեմիերան Ջոնի Դեփի մասնակցությամբ․ The Notorious B.I.G-ի սպանությունը

12/03/2021

«Saban Films» ստուդիան YouTube-ում հրապարակել է Բրեդ Ֆուրմանի «Ստի քաղաքը» քրեական դրամայի թրեյլերը, որի գլխավոր դերերում Ջոնի Դեփն ու Ֆորեսթ Ուիթաքերն են։
Ըստ սյուժեի՝ Ջոնի Դեփը մարմնավորում է խուզարկուի կերպարը, որ քսան տարի հետաքննում է ռեփեր The Notorious B.I.G-ի սպանությունը։ Երաժիշտին սպանել են 1997թ․-ի մարտի 9-ին Լոս Անջելեսում՝ «Soul Train Music Awards» երաժշտական մրցանակաբաշխության արարողությունից հետո։

Ֆիլմը նկարահանվել է 2017թ․-ին, նախագծի առաջին թրեյլերը թողարկվել է 2018թ․-ին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ֆիլմի պրեմիերան ստիպված են եղել հետաձգել Ջոնի Դեփի շուրջ դատական գործերի պատճառով։
«Ստի քաղաքը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 19-ին։ 2021թ․-ի ապրիլի 9-ին ֆիլմը կթողարկվի թվային հարթակներում։