«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՊՆ-ն միլիոնավոր դրամների մեկ անձից գնում է կատարել՝ 2021 թ. բյուջեով նախատեսված գումարի տնտեսումից գոյացած միջոցների վերաբաշխումների հաշվին. «Ժողովուրդ»

15/09/2021

Նորություն չէ, որ Հայաստանի պետական գերատեսչությունները հաճախ մեծ գումարների գնումներ են իրականացնում մեկ անձից: Այս հանգամանքը զրկում է մյուս ընկերություններին մրցույթներին մասնակցելու հնարավորությունից եւ այս պրակտիկան շարունակվում է:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը միլիոնավոր դրամների մեկ անձից գնում է կատարել՝ 2021 թվականի բյուջեով նախատեսված գումարի տնտեսումից գոյացած միջոցների վերաբաշխումների հաշվին:
Մասնավորապես, Հայաստանի կառավարության ընդունած որոշման համաձայն՝ 2021թ. պետական բյուջեով Պաշտպանության նախարարությանը նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակներում պատերազմական գործողությունների արդյունքում կրած կորուստների վերականգնման, ռազմական ճանապարհների սպասարկման և խրամատների ու խրամուղիների սարքավորման նպատակով Պաշտպանության նախարարությանը բյուջեով հատկացված գումարի տնտեսումների արդյունքում կուտակված միջոցները ուղղվել են՝ հրամանատարական մարդատար մեքենաների կորուստների վերականգնմանը` 465.000,0 հազար դրամ արագաշարժ բուլդոզերներով համալրմանը` 187.500,0 հազար դրամ
խրամատների և խրամուղիների սարքավորմանը` 52.000,0 հազար դրամ
պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ձեռքբերումներին` 325.327,8 հազար դրամ:
Այս բոլոր գնումները կատարվել են մեկ անձից: Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։