«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շփման գծում օրվա ընթացքում որևէ նշանակալի դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել

01/11/2020

Արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր ուղղություններով նոյեմբերի 1-ի առավոտվանից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները և ահաբեկչական խմբավորումները շարունակել են հարձակվողական գործողությունները: Այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ասուլիսին 

«Հարձակվողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով են եղել, հիմնականում օջախային հարձակումներ էին, տեղ-տեղ կիրառել են հրետանի, որոշ տեղերում՝ նաև օդային հարձակման միջոցներ:

Ըստ էության, ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, չնայած տեղի ունեցած որոշակի մարտական գործողություններին»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ մարտերը շարունակվում են: