ՄՔԴ-ի խումբը մեկնել է Ուկրաինա ռազմական հանցագործությունների հետաքննության համար
03/03/2022
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջատար խումբը մեկնել է Ուկրաինա, որտեղ ռազմական հնարավոր հանցագործությունների հետաքննություն կսկսի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ՄՔԴ-ի գլխավոր դատախազին։
Ավելի վաղ ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ կսկսի ապացույցներ հավաքել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ պաշտոնական հետաքննության շրջանակում։
«Երեկ ես թիմ ստեղծեցի, իսկ այսօր նրանք մեկնել են տարածաշրջան»,- ասել է Խանը:
Նրա խոսքով՝ ՄՔԴ-ն կուսումնասիրի հակամարտության հնարավոր ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները եւ ցեղասպանությունը։