«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-ԻՆ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ․ ՌԴ ԱԳՆ

09/04/2021

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որի հույսերն է փայփայում Կիեւը, կարող է բերել ուկրաինական պետականության համար անդառնալի հետեւանքների։ «Զուտ տեսականորեն Կիեւի անդամակցությունը դաշինքին ոչ միայն խաղաղություն չի բերի Ուկրաինային, այլ կարող է իրավիճակի մասշտաբային սրացման բերել հարավ-արեւելքում»,- ասել է Զախարովան։ Ապրիլի վեցին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեկենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում քննարկել է Դոնվասի անվտանգության հարցը, ինչպես նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիս-Ատլանտյան դաշինքին միակ ճանապարհն է ռեգիոնում հակամարտության լուծման համար։