«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳ նախարար

24/10/2021

Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում Եվրոպական միության հետ վերջին բանակցությունների և Բրյուսելում դրանց շարունակման վերաբերյալ ասել է.«Շուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները», գրում է parstoday.com-ը:

Տնտեսական համագործակցության կազմակերպություն՝ ԷԿՕ-ի նոր գլխավոր քարտուղար Խոսրո Նազերիի հետ հանդիպման ժամանակ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, գոհունակություն հայտնելով ԷԿՕ- ում տրանսպորտի, առևտրի, ֆինանսների և բանկային ոլորտներում երկարաժամկետ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման կապակցությամբ, հույս է հայտնել, որ անավարտ նախագծերը կավարտվեն գլխավոր քարտուղարի պաշտոնում եղած ժամանակաշրջանում:

Իրանի ԱԳ նախարարը նաև ցավ է հայտնել ԷԿՕ-ի կարևոր անդամներից համարվող Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

Անդրադառնալով Թեհրանում Եվրամիության հետ վերջին բանակցություններին և Բրյուսելում դրանց շարունակմանը, Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Շուտով վերսկսվելու են «4+1» խմբի հետ միջուկային բանակցությունները»: